HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Amnesty International»-ը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Ռուբեն Վարդանյանի արդար դատավարությունը  

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Սթրատերսը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր անհանգստությունն է հայտնել Ռուբեն Վարդանյանի իրավունքների խախտման վերաբերյալ։ 

«Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Ռուբեն Վարդանյանին դատարանի առաջ են կանգնեցրել՝ նրան պատասխանատվության ենթարկելու այն հանցագործությունների համար, որոնցում  մեղադրվում է։ Բայց զրկելով Վարդանյանին արդար դատաքննության իրավունքից՝ նրանք արդարադատության ճիշտ հակառակն են անում։ Իշխանությունները պետք է պաշտպանեն և ապահովեն Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքը»,– հայտարարել է Սթրատերսը։

Վարդանյանը հայտնել է, որ իր հետ վատ են վարվել ձերբակալման ընթացքում, հարկադրել են ստորագրել կեղծ փաստաթղթեր և զրկել պաշտպանությանը պատշաճ պատրաստվելու հնարավորությունից։ 

«Իշխանությունները պետք է անհապաղ, մանրակրկիտ, անկախ, անաչառ և արդյունավետորեն քննեն այս լուրջ մեղադրանքները և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին», – հավելել է Սթրատերսը։ «Amnesty International»-ը նաև կոչ է արել Ադրբեջանին տրամադրել Ռուբեն Վարդանյանին լիարժեք հասանելիություն իր փաստաբաններին և համապատասխան ժամանակ ու հնարավորություն՝ դատարանում պաշտպանությանը նախապատրաստվելու համար: 

«Միջազգային հանրությունը պետք է ուշադիր հետևի այս դատական գործին՝ ապահովելու Ռուբեն Վարդանյանի արդար դատավարության իրավունքներն ու արդարադատությունը», – եզրափակել է Սթրատերսը՝ շեշտելով, որ այս գործը կարող է մեծ ազդեցություն ունենալ տարածաշրջանային կայունության և մարդու իրավունքների վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter