HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները հանդիպել են Բաքվում

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։ 

Ինչպես նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի թվիթերյան հրապարակման մեջ, երկու կողմերը քննարկել են Ադրբեջան-Վրաստան ռազմավարական գործընկերության քաղաքական, անվտանգության, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային-հաղորդակցական, հումանիտար հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում երկու երկրների համար։

Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ, հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ Բայրամովը ասել է. «Ես և իմ վրացի գործընկերը քննարկել ենք միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխշահավետ համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր և զարգացումներ, որոնք վերաբերում են Ադրբեջանին և Հայաստանին»։ 

Ադրբեջանական ԱՊԱ-ն նաև հայտնել է, որ Ադրբեջանի կառավարությունը Վրաստանին հողատարածք է հատկացրել Բաքվում դեսպանատան նոր շենքի կառուցման համար։ 

Հանդիպման մասին տեղեկացրել է նաև Վրաստանի ԱԳՆ-ը իր թվիթերյան էջում։ 

 

«Մեր համատեղ ջանքերով մեր երկու երկրների համագործակցությունն ընդլայնվում է և ձեռք է բերում նոր դրական հարթություններ, ինչը կարևոր է ոչ միայն մեր երկրների, այլև տարածաշրջանի բարօրության համար»,- ասել է Մակա Բոչորիշվիլին։

Բոչորիշվիլին խոսել է նաև տարածաշրջանում խաղաղության մասին։

«Վրաստանը միշտ հավատարիմ է եղել և կմնա մեր տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և միշտ պատրաստ կլինի նպաստել երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը և մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»,- ասել է նա։

Վրաստանի ԱԳՆ-ի՝ ավելի վաղ տարածված հայտարարության մեջ նշվում է, որ հունվարի 16-ին, պաշտոնական այցի շրջանակներում Բոչորիշվիլին հարգանքի տուրք է մատուցել Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի և նրա կնոջ՝ Զարիֆա Ալիևայի հիշատակին։ Մակա Բոչորիշվիլին ծաղկեպսակ է դրել «Նահատակների ծառուղում» գտնվող Անմար կրակի հուշահամալիրում։

Վրաստանի ԱԳՆ փոխանցմամբ, հունվարի 17-ին Բաքվում տեղի կունենա Վրաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստը, որը կանցկացվի Վրաստանի և Ադրբեջանի վարչապետերի համանախագահությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter