HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Շենգավիթ համայնքի մասնաճյուղը

Վճարովի բովանդակություն

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Շենգավիթ համայնքի մասնաճյուղը։ Բագրատունյաց 26 հասցեում գտնվող Բանկի մասնաճյուղն այժմ իր հաճախորդներին կընդունի նոր, ավելի ընդարձակ սրահում, որը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով: Ֆասթ Բանկի Շենգավիթ մասնաճյուղը, ինչպես Ֆասթի մյուս բոլոր մասնաճյուղերը, աշխատելու է 24/7 աշխատանքային գրաֆիկով: 

Ֆասթ Բանկի ֆինանսական տնօրեն Գոհար Հարությունյանը նշել է․ «Թվային հարթակների զարգացման և AI-ի՝ արհեստական ինտելեկտի գործիքների ներմուծմանը զուգահեռ մեր բանկը շարունակում է կարևորել իր ֆիզիկական ներկայությունը, կենդանի շփումը: Այս մոտեցումը մեզ հնարավորություն է տալիս ամրապնդելու հաճախորդների հետ կապը, լսելու, հասկանալու, անհատականացված լուծումներ առաջարկելու համար: Մեր վերաբրենդավորված մասնաճյուղերը տեխնոլոգիաների և մարդկային շփման ջերմության լավագույն մարմնացումն են»:

Նորաբաց մասնաճյուղում վճարային տերմինալի միջոցով քաղաքացիները կարող են շուրջօրյա գործարքներ կատարել՝ կոմունալ վճարել, վարկ մարել, ավանդ համալրել, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին և օգտվել բանկի տարբեր այլ ծառայություններից։ 

Նոր մասնաճյուղերի բացումը և արդեն իսկ գործող մասնաճյուղերի վերաբրենդավորման գործընթացը Ֆասթ Բանկի շարունակական նախաձեռնություններից է՝ ուղղված հաճախորդների սպասարկման որակի գերազանցությանը: 

Հավելենք, որ Ֆասթ Բանկն առաջարկում է իր առաջին բանկային` ԱկնՔարտերը, որոնք հասանելի են բոլոր մասնաճյուղերում։ Բանկը գործակցում է ArCA, VISA և Master վճարահաշվարկային համակարգերի հետ: Ֆասթ Բանկի ԱԿՆքարտերը հնարավոր է ձեռք բերել ինչպես շուրջօրյա աշխատող Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով: 

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter