
Օդի ջերմաստիճանը 16-17-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա՝ 2-3 աստիճանով
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Երևանում հունվարի 16-ի և 18-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։
Հունվարի 17-ին, 18-ի գիշերը, 19-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում հունվարի 16-ի ցերեկը, 17-ին, 18-19-ի ցերեկը, 20-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։
Հունվարի 18-19-ի գիշերը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ, հունվարի 17-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը 16-17-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա՝ 2-3 աստիճանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել