HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղարշապատում ալկոհոլային խմիչքի ապօրինի պատրաստման և իրացման դեպք է բացահայտվել

Հունվարի 13-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի բնակիչ 66-ամյա տղամարդն իր բնակության վայրում ապօրինի պատրաստում և իրացնում է ալկոհոլային խմիչք: Այս մասին հաղորդում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Ստուգման նպատակով նույն օրը ոստիկաններն այցելել են տղամարդուն։ Տանտերն իրավապահներին հայտնել է, որ նկուղում ունի պատրաստված կեղծ ալկոհոլային խմիչք և դրանք պատրաստելու համար պարագաներ, որոնք պատրաստ է ներկայացնել:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անցկացված զննության ընթացքում նա ներկայացրել է 7 շիշ օղի, 7 շիշ տարբեր տեսակի կոնյակներ, 5 լիտրանոց պլաստիկ տարայով կոնյակ, 4 լիտր պլաստիկ տարայով օղի, օղու 18 խցան, 390 հատ դատարկ շիշ:

Տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրությունում:

Լուսանկարը՝ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ նկարահանումից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter