HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Մելքոնյանը բրոնզե մեդալ է նվաճել Իտալիայի Թուրին քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերում: Նա երրորդ լավագույն արդյունքն է ցույց տվել պարադահուկավազքի 10 կմ ազատ ոճում՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալն այդ խաղերում: Այս մասին հաղորդում են ԿԳՄՍ նախարարությունից։

«Գարիկ Մելքոնյանը խաղերին մասնակցել է ՀՀ դահուկային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանի գլխավորությամբ:

ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված են ևս 8 մարզիկներ, որոնք հանդես կգան գեղասահք, սնոուբորդ, լեռնադահուկային սպորտ և դահուկավազք և մարզաձևերում: Պատվիրակության ղեկավարը Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանն է:

Գեղասահքի անհատական պայքարում հանդես կգա Պյոտր Չիտիպախովյան, պարային զույգերի պայքարում՝ Կրիստինա Դոբրոսերդովա-Ալեսանդրո Բորտելո Պելեգրինի զույգը, լեռնադահուկային սպորտի մրցումներում Հայաստանը կներկայացնեն Հարություն Հարությունյանը և Ժիրայր Առաքելյանը, սնոուբորդում՝ Նորիկ Թադևոսյանը և Դավիթ Հովհաննիսյանը, դահուկավազքում՝ Սպարտակ Ոսկանյանը:

Հունվարի 16-ից Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերում պայքարը կսկսեն գեղասահորդները:

Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին այս տարի շուրջ 55 երկրի 3000 պատվիրակներ են մասնակցում:  Խաղերը կտևեն մինչև հունվարի 23-ը»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter