
«Սևան» ՔԿՀ-ում կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր են հայտնաբերվել
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ ազատազրկված անձանց կողմից արգելված իրեր և թմրամիջոցներ պահելու մասին։ Տեղեկությունը փոխանցում են Քրեակատարողական ծառայությունից։
«Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ նույն բաժնի ծառայողները «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ հունվարի 14-ին խուզարկություն են իրականացրել հիմնարկի տարածքում և նախկին արհեստանոցի տանիքում պատրաստված թաքստոցից հայտնաբերել թմրամիջոցի նմանվող, 0,4 գրամ քաշով, սպիտակ փոշեզանգված, երկու ներարկիչ՝ իրենց ասեղներով, որոնցից մեկի մեջ առկա է եղել թափանցիկ հեղուկ։
Հայտնաբերվածներն ուղարկվել են ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել