HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերություններն առարկայական են առավել քան երբևէ: Այդ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը փոխգործակցության ամենահուսալի բազան է և հարաբերությունների կայունության երաշխիք:

Վրաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են ռազմավարական գործընկերության ուղեծրում՝ բացելով զարգացման նոր հեռանկարներ և պոտենցիալ:

Թուրքիայի հետ ըմբռնման տեսանելի բազա է ձևավորված:

Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա բոլոր հարցերին Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է կառուցողական լուծումներ: Ոչ թե առաջարկներ է արել, այլ լուծումներ է առաջարկել: Այս համատեքստում տարածաշրջանում էսկալացիաներ հրահրելու բոլոր ջանքերը զուրկ են լեգիտիմությունից և հիմքից, ինչը նշանակում է, որ տարածաշրջանը էսկալացնել չի հաջողվի:

Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները պրակտիկ են առավել քան երբևէ, առանցքում ունենալով կոնկրետ հարցեր՝ առանց էմոցիոնալ փաթեթավորման: Մենք նպատակաուղղված ենք այս հարաբերությունները զարգացնել` փոխշահավետ համագործակցության և ինքնիշխանության հիման վրա:

Ֆրանսիայի հետ մեր բարեկամությունը ամրապնդվել է և զարգացել:

Եվրամիության հետ հարաբերությունները սերտ են առավել քան երբևէ, ինչն արձանագրվում է նաև Բրյուսելում:

Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեկնարկում է ռազմավարական գործընկերություն:
Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները նոր կշիռ և իմաստ են ձեռքբերել:

Չինաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են և խորանում:

Մերձավոր Արևելքում գործընկերության նոր հնարավորություններ են ստեղծվել:

Այս դիրքավորումը Հայաստանի անկախության, ինքնիշխանության և պետականության հարատևության օրակարգը հաջողությամբ սպասարկելու ամուր նախադրյալներ է ստեղծում, ինչը կիրագործվի բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության առաջիկա փուլերում»,- ասված է հրապարակման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter