
Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Մ.Խ.-ն հանդիսանալով կենցաղային սարքավորումների և էլեկտրոնիկայի մանրածախ առևտրով զբաղվող ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձ, 2021-2024 թվականներն ընկած ժամանակահատվածում թաքցրել է առանձնապես խոշոր չափերով՝ 337 մլն 384 հզր դրամի հարկեր:
«Նախաքննության ընթացքում 20 մլն դրամը վերականգնվել է պետական բյուջե:
2025 թվականի հունվարի 10-ին Մ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը):
Վերջինիս նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:
Ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի հատուցումը, ինչպես նաև գույքի հնարավոր բռնագրավումը կամ բռնագանձումն ապահովելու նպատակով կատարվում են անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել