
Վթարային ջրանջատում Արարատի մարզում հունվարի 15/16-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 15-ին ժամը 08:00-ից մինչև հունվարի 16-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի՝ Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների և հարակից իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել