HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իտալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Շնորհավորելով դեսպան Ֆերրանտիին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ ԱԳ նախարարի տեղակալը նրան մաղթել է արդյունավետ աշխատանք առաքելությունն իրականացնելու ընթացքում: Կարևորելով Հայաստանի և Իտալիայի միջև պատմական բարեկամական հարաբերությունները՝ Պարույր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն առավելագույն ջանքեր կգործադրի երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության խորացման և զարգացման ուղղությամբ։

Երկուստեք գոհունակությամբ նշվել է երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերին: Կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը։

Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter