HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԽ քարտուղարն ընդունել է Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբին

Հունվարի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԱԽ  գրասենյակի մամուլի ծառայությունը։

«Ա. Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և խարսխված են բնական շահերի վրա: Քարտուղարը կարևորել է նաև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը: Ա.Շահվերդյանը իր հերթին նշել է, որ երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգանալու միտում ունեն:   

Զրուցակիցները կարևորել են ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն հաստատելու դիտանկյունից»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter