HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աջակցություն՝ urban.e-gov.am հարթակով կառուցապատման թույլտվությունների համար դիմողներին

Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ 2025 թվականի հունվարի 1-ից կառուցապատման թույլտվությունների ստացմանն առնչվող ողջ գործընթացը ՀՀ բոլոր մարզերում և Երևանում պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակով։

2024թ. օգոստոսի 1-ից համակարգը գործարկվել էր Կոտայքի, Լոռու, Արարատի, Արմավիրի մարզերում։

«Դիմողներին աջակցելու նպատակով կազմակերպվում են խորհրդատվական հանդիպումներ, որոնց մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել urban.e-gov.am հարթակի «Առցանց հերթագրումներ» բաժնում (https://urban.e-gov.am/hy/service/permits_online_booking/info)։ 

Խորհրդատվական հանդիպումները կանցկացվեն՝

  • Քաղաքաշինության կոմիտեում (Կառավարական 3-րդ շենքի 4-րդ հարկ), 
  • «VX Soft» ընկերության գրասենյակում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան պողոտա 24/6, 3-րդ հարկ (Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանի շենք))
  • աշխատանքային յուրաքանչյուր օր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 16։00-18։00

Նաև կարող եք զանգահարել՝

  • տեխնիկական հարցերի դեպքում՝ 0-8000-2020 և 010-58-59-80 հեռախոսահամարներով, անհրաժեշտության դեպքում՝ թողնել ձայնային հաղորդագրություն,
  • բովանդակային հարցերով՝ 011-621-818 հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ (1)

Մարտին Դալլաքյան
Urban համակարգի կիրառելուց առաջացած հարցեր- Հարգելի՛ Urban համակարգի սպասարկման տնօրինություն, Գործնական աշխատանքի ընթացքում Urban համակարգի կիրառման շրջանակներում, մասնավորապես ինժեներական ենթակառուցվածքների ոլորտում, արձանագրվել են մի շարք խնդիրներ և բարելավման առաջարկություններ, որոնք, իմ կարծիքով, կարող են նպաստել համակարգի վարչարարական արդյունավետության, իրավական ճշգրտության և գործնական կիրառելիության բարձրացմանը։ 1. Նախագծման թույլտվության փուլը շրջանցելու հնարավորությունը Ինժեներական ենթակառուցվածքների ոլորտում գործնականում հանդիպում են դեպքեր, երբ համակարգը հնարավորություն է տալիս շինարարության թույլտվության դիմումին ընթացք տալ՝ առանց նախագծման թույլտվության կամ համապատասխան նախնական վարչական ակտի առկայության։ Մինչդեռ այն դեպքերում, երբ նախագծման թույլտվությունը օրենքով պարտադիր փուլ է, նպատակահարմար է, որպեսզի համակարգը ապահովի վարչարարական ակտերի հաջորդականությունը և բացառի հաջորդ փուլին անցումը մինչև նախորդ անհրաժեշտ վարչական ակտի առկայությունը։ Այս առումով առաջարկվում է՝ ներդնել ավտոմատ վերահսկման մեխանիզմ, տվյալ ինժեներական ենթակառուցվածքի տեսակի համար ստուգել նախագծման թույլտվության պարտադիր լինելու հանգամանքը, նախագծման թույլտվության բացակայության դեպքում չթույլատրել շինարարության թույլտվության դիմումի առաջխաղացումը։ 2. Հետագծի/ուրվագծի չափից կախված վճարների վերահաշվարկի խնդիր Ինժեներական ենթակառուցվածքների նախագծերի դեպքում գործնականում արձանագրվում են դեպքեր, երբ համակարգում հետագծի կամ ուրվագծի երկարության ավտոմատ հաշվարկը սխալ է արտացոլվում, ինչի հետևանքով ձևավորվում է ոչ ճիշտ վճար։ Միաժամանակ դիմումատուն հաճախ արդեն կատարած է լինում վճարումը, սակայն հետագայում պարզվում է, որ փաստացի չափը տարբերվում է սկզբնական հաշվարկից։ Օրինակ՝ համակարգը վճարում է ձևավորել 100 մետր երկարության հիման վրա, սակայն հետագայում պարզվել է, որ փաստացի չափը կազմում է 120 մետր։ Այս առումով առաջարկվում է՝ մինչև շինարարության թույլտվության վերջնական կազմավորումը նախատեսել վերահաշվարկի հնարավորություն, ձևավորել միայն տարբերության հավելյալ վճարը, ապահովել վճարի տարբերության կարգավորման մեխանիզմ՝ առանց ամբողջ գործընթացը չեղարկելու կամ նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտության։ Նման մեխանիզմը կնպաստի վարչարարական ճկունության, ֆինանսական հաշվարկների ճշգրտության և քաղաքացիների համար ավելորդ բարդությունների նվազեցմանը։ 3. Ռազմավարական նշանակության ինժեներական ենթակառուցվածքների վերաբերյալ հատուկ ընթացակարգ Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի և ռազմավարական նշանակության ինժեներական ենթակառուցվածքների դեպքում գործնականում առաջանում են իրավիճակներ, երբ համայնքները դժվարանում են միայնակ գնահատել և թույլտվություն տրամադրել՝ հաշվի առնելով նման օբյեկտների հանրապետական և ազգային անվտանգության նշանակությունը։ Այս առումով նպատակահարմար է դիտարկել հատուկ ընթացակարգի ներդրման հնարավորությունը, ըստ որի՝ նման դեպքերում նախատեսվի Քաղաքաշինության կոմիտեի համապատասխան դիրքորոշումը կամ գրությունը՝ այն մասին, որ տվյալ նախագիծը բխում է ազգային անվտանգության և ռազմավարական ենթակառուցվածքների շահերից, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համաձայնեցնող գրությունը, որի հիման վրա համայնքը կկարողանա առավել հիմնավորված և իրավաչափ վարչական ակտ ընդունել։ Կարծում ենք, որ վերը նշված առաջարկությունների քննարկումը և հնարավոր ներդրումը կնպաստեն Urban համակարգի արդյունավետության, իրավական կայունության և գործնական կիրառելիության բարձրացմանը։ Անհրաժեշտության դեպքում սիրով կարող եմ մասնակցել այս և նմանատիպ այլ հարցերի /այդ թվում նաև ՀՀ կառավարության 23․12․2025թ․ հ․1969-Ն որոշման կիրառելիությունից հնարավոր առաջացող հարցերի/ քննարկումներին։ Հարգանքով՝ Մարտին Դալլաքյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter