HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրկեսից՝ վանդակ, այնուհետև՝ փրկություն․ Հայաստանում ևս մեկ արջ ազատվեց գերությունից

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հաղորդում է, որ Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) հետ համագործակցությամբ գերությունից ազատվել է Մարգարիտա անունով արջը, որը տարիներ շարունակ պահվել է Բազմաղբյուր ձորի հանգստյան գոտիներից մեկում՝ անմխիթար պայմաններում:

«Մարգարիտան, որը նախկինում հանդես է եկել կրկեսում, վերջին չորս տարիներն անցկացրել է Բազմաղբյուրի հանգստյան գոտու փոքր վանդակում՝ ենթարկվելով ֆիզիկական և հոգեբանական տառապանքների։ Փրկարար գործողության շնորհիվ արջը տեղափոխվել է Ուրցաձորում գտնվող Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC), որտեղ ստանում է մասնագիտական խնամք և վերականգնողական թերապիա:

«Մարգարիտայի պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է փոխել գերության մեջ գտնվող վայրի կենդանիների ճակատագիրը։ Մեր նպատակն է ապահովել նրա լիարժեք վերականգնումը և բարեկեցությունը»,- նշում է FPWC-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Ներկայումս Մարգարիտան ստանում է՝

  • Հատուկ մշակված սննդակարգ
  • Մասնագիտական կենդանաբուժական խնամք
  • Վարքաբանական վերականգնողական աջակցություն

FPWC-ն կոչ է անում հասարակությանը միանալ այս նախաձեռնությանը: Նվիրատվություններ կատարելու համար այցելեք կազմակերպության պաշտոնական կայք:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) առաջատար բնապահպանական կազմակերպություն է Հայաստանում։ Հիմնադրամի կողմից ստեղծված Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC) եզակի հաստատություն է, որն ապահովում է վտանգված և փրկված կենդանիների պահպանությունն ու խնամքը։ Կենտրոնի հիմնման օրվանից մի քանի տասնյակ արջեր փրկվել և ապաստան են գտել այստեղ՝ ազատվելով ռեստորանների, բենզալցակայանների, ավտոկայանների և այլ մասնավոր անբարենպաստ պայմաններից։ Կենտրոնում կենդանիներն ստանում են մասնագիտական խնամք, հատուկ մշակված սննդակարգ և անհրաժեշտ կենդանաբուժական օգնություն՝ ներառյալ ձմեռման նախապատրաստական աշխատանքները։

Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը (IAR) համաշխարհային ճանաչում ունեցող կառույց է, որը մասնագիտացած է վայրի կենդանիների փրկության և վերականգնման ոլորտում։ Հայաստանում IAR-ը հանդիսանում է FPWC-ի ռազմավարական գործընկերը՝ համատեղ իրականացնելով Արջերի փրկության ծրագիրը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter