HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար վնասը

Գլխավոր դատախազությունում քննվող քրեական վարույթով դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 223 միլիոն 513 հազար դրամ վնասը (շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար): Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

«Ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեություն իրականացնող ընկերության կողմից հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեից ստացված հաղորդման կապակցությամբ Քննչական կոմիտեում 2024 թվականի օգոստոսի 28-ին քրեական վարույթ չէր նախաձեռնվել:  Քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը դատախազի կողմից չէր հաստատվել և 2024 թվականի օգոստոսի 30-ին հանձնարարվել էր առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու համար նախաձեռնել քրեական վարույթ և սկսել նախաքննություն:

Արդյունքում՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ընկերության տնօրենի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վերականգնվել 223 միլիոն 513 հազար դրամ»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter