HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱԿՕ ՖՈՒԴ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն «ԱԿՕ ՖՈՒԴ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ  այն իրականացվում է սննդամթերքի  հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք Երևան, Վ Սարգսյան փ)։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։

«Մասնավորապես՝

  • հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով, 
  • առաստաղը գտնվել է ոչ բարվոք վիճակում, մասնավորապես՝ որոշակի հատվածներում առկա են եղել անցքեր, որոնցում հնարավոր է եղել կեղտի կուտակում և անցանկալի մասնիկների թափվելու հնարավորություն։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է և սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter