ՃՏՊ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին․ կան զոհեր և տուժած
Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 14:40-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին բախվել են «VAZ» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները. վերջիններս դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մխրճվել ծառերի մեջ։
«VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղում մահացել են, իսկ «Mercedes- Benz» մակնիշի ավտոմեքենայի անչափահաս ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները դիերը դուրս են բերել ավտոմեքենայից, հոսանքազրկել այն և փակել գազի բալոնի փականը»,- ասված է հաղորդագրությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել