HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտգործնախարարի հետ

Դեկտեմբերի 27-ին ՀՀ աևտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսի հետ: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Լիտվայի միջև գործընկերության բազմաշերտ օրակարգին, որը ներառում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացող մի շարք ուղղություններ՝ ժողովրդավարական բարեփոխումներից մինչև ակտիվ ոլորտային համագործակցություն և դիմակայունության ամրապնդում: 

Արարատ Միրզոյանը և Կեստուտիս Բուդրիսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները՝ ընդգծելով այս ուղղությամբ Լիտվայի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Երկուստեք շեշտվել է նորդիկ-բալթյան երկրների ութնյակի հետ ՀՀ փոխգործակցության ընդլայնման հարցում հետաքրքրությունը:

Հայաստանի և Լիտվայի նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների  շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ու այդ ճանապարհին առկա մարտահրավերի արդյունավետ հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter