HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիգի ապօրինի որսի կանխարգելման ընթացքում առգրավվել է 32 լողամիջոց, 695 կգ ձուկ. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ որսի և վաճառքի արգելքի ընթացքում դեկտեմբերի 9-26-ի խստացված շուրջօրյա միջոցառումների ժամանակ մայրաքաղաքի ու ՀՀ մարզերի շուկաներում և բացօթյա վաճառակետերում, մայրուղիներում, Սևանա լճի ջրային ավազանում ու ափամերձ տարածքներում հայտնաբերվել և առգրավվել են.

  • 32 լողամիջոց
  • 695 կգ ձուկ
  • 1 ապօրինի վաճառք
  • 3 ապօրինի տեղափոխում
  • 6 ձկնագողություն

Լճից դուրս է բերվել.

  • 879 ձկնորսական ցանց
  • 119 խեցգետնորսիչ

Շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը 3.473.830 դրամ է։

Հարուցվել է 3 վարչական և 7 քրեական վարույթ։

Առգրավված ձկները համապատասխան փորձաքննությունից հետո հանձնվել են հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց կենտրոններ։ Ոչ պիտանի ձկնաքանակը ոչնչացվել է՝ սահմանված կարգի համաձայն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter