HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Աշտարակի խճուղում․ կան տուժածներ և զոհ

Փրկարար ծառայությունը հատնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11:06-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «VAZ» (վարորդ՝ Ֆ Մ, ծնված 1971 թ) և «KamAZ» (վարորդ՝ Ռ Բ, ծնված 1980 թ) մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ։

Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ Մ-ի (ծնված 1937 թ.) մահը, իսկ վարորդին տեղում ցուցաբերել համապատասխան բուժօգնություն. վերջինս հոպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևոր Ս Գ-ին (ծնված 1975 թ.) պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter