HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բախվել են ավտոմեքենաներ․ կա երկու զոհ և մեկ տուժած

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան զոհեր և տուժած. առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Honda» (վարորդ՝ Ա Ա, ծնված 1992 թ.) և «Opel» (վարորդ՝ Ռ Խ, ծնված 1960 թ.) մակնիշների ավտոմեքենաները «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ա Օ-ն (ծնված 1990 թ.) տեղում մահացել են։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները փակել են «Honda» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter