HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացվել է Երևան-Վոլգոգրադ նոր ուղիղ չվերթ

Armenian Airlines ավիաընկերությունը բացել է նոր ուղիղ չվերթ՝ Երևանից դեպի Վոլգոգրադ։ Թռիչքները կլինեն շաբաթական հաճախականությամբ՝ կիրակի օրերին։ Այս մասին տեղեկացնում է «Հայկական ավիաուղիները»։

««Armenian Airlines-ն այսօր չվերթեր են իրականացնում 8 ուղղությամբ, որից վեցը ՌԴ քաղաքներ։ Ռուսական շուկան այսօր ամենապահանջված և զարգացող ուղղություններից է։ Վոլգոգրադում ապրում է հայկական մեծ համայնք, բացի այդ սա նաև զբոսաշրջության զարգացման առումով է կարևոր»,-նշել է ավիաընկերության տնօրեն Արարատ Սարգսյանն ու հավելել, որ հաջորդ տարի կլինեն նոր ու հետաքրքիր ուղղություններ։

Երևան-Վոլգոգրադ թռիչքի տևողությունը 2 ժամ 15 րոպե է։ Ուղևորների ավիափոխադրումն իրականացվում է հարմարավետ Airbus 321 ինքնաթիռով՝ նախատեսված 220 ուղևորի համար»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter