HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը

ՏԿԵ նախարարությունը տեղեկացնում է, որ Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ մեծապես գնահատում է Շվեդիայի հետ հարաբերությունները՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ բազմակողմ ձևաչափերում։

Խուդաթյանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու և զարգացնելու շվեդական կողմի հետ առկա համագործակցությունը տարբեր ուղղություններով։

Նախարարն ընդգծել է Շվեդիայի ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի կարևորությունը։ Սա կարևոր քայլ է տեղական ինքնակառավարման համակարգի կատարելագործման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Անդրադարձ է կատարվել նաև թափոնների կառավարման ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին, առաջիկա անելիքներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter