Մելինե Դալուզյանը կմրցի 8 հոգու հետ
Այսօր Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնի գյումրեցի ծանրորդուհի Մելինե Դալուզյանը: Մեր օլիմպիական գլխավոր հույսերից մեկը հանդես կգա 69 կգ քաշային կարգում: Մելինեն առաջին անգամ է մասնակցում օլիմպիական խաղերին: 2008-ի պեկինյան օլիմպիադայից առաջ նա վնասվածք ստացավ, եւ Պեկին մեկնեց Հռիփսիմե Խուրշուդյանը, ով բավարարվեց 11-րդ տեղով:
Մելինեն 2007 եւ 2008 թթ. Եվրոպայի չեմպիոն է, 2006 եւ 2010 թթ. աշխարհի բրոնզե մեդալակիր: Դալուզյանն ընդգրված է քաշային կարգի A խմբում, որտեղ ելույթները կսկսվեն Երեւանի ժամանակով 18:30-ին: Մելինեից բացի՝ խմբում ընդգրկված է եւս 8 մարզուհի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել