HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականին

Դեկտեմբերի 17-ին ՀՀ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշին: Այս մասին հաղորդում է ԱԽ գրասենյակը։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առկա գործընկերային հարաբերությունները և գոհունակությամբ ընդգծել վերջին շրջանում երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև տարբեր ոլորտներում ակտիվացած փոխգործակցությունը, մասնավորապես՝ առանձնացնելով առևտրաշրջանառությունը և զբոսաշրջությունը։ Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը նշել է, որ 2024թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի փոխադարձ առևտրաշրջանառությունն ԱՄԷ-ի հետ կազմել է 48 մլրդ դոլար: 

Հանդիպմանը կողմերը նաև մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ և կարևորել նախագծի շրջանակներում երկու երկրների համագործակցությունը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter