HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 2-3 աստիճանով

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 15-ի և 17-ի ցերեկը, 16-ի գիշերը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 18-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 18-ի և 20-ի առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 15-ի, 17-ի և 19-ի ցերեկը, 16-ի և 18-ի գիշերը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ի և 18-ի ուշ երեկոյան, 17-ի և 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք։ Քամին արևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 15-17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 18-ին՝ 18-23մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 18-ին և 20-ին Արարատյան դաշտի ցածրադիր  հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 2-3 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter