HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09:24-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղցրաշեն-Նարեկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քաղցրաշեն-Նարեկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Է․ Փ, ծնված 1989 թ) և «Mitsubishi» (վարորդ՝ Զ․ Վ, ծնված 1952 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։44-ին, մարվել՝ 09։55-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Վ (ծնված 2005 թ) և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել են բժշկական կենտրոններ։

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և  հոսանքազրկել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter