HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին․ կան տուժածներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 08:24-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Opel», «UAZ» (վարորդ՝ Ս. Ա., ծնված 1982 թ), «VAZ», «Dodge» (վարորդ՝ Հ. Օ., ծնված 1963 թ) և «Opel» (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1999 թ) մակնիշների ավտոմեքենաները «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «UAZ» մակնիշի ավտոմեքենայի մեկ ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Մ. Հ.-ին. վերջինս վարորդի հետ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter