«Հայկական ավիաուղիները» չեղարկված թռիչքների ուղևորներին առաջարկում է տոմսի արժեքի փոխհատուցում կամ թռիչքի ամսաթվի փոփոխություն
«Հայկական ավիաուղիներ»-ը (Armenian Airlines) տեղեկացնում է ավիաընկերության օդանավի պլանային տեխնիկական աշխատանքների կատարման (C-check) ուշացման պատճառով թռիչքների վերսկսման ժամկետի փոփոխության մասին։
Ավիաընկերությունը չեղարկված թռիչքների ուղևորներին առաջարկում է տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում կամ թռիչքի ամսաթվի փոփոխություն։
«Գումարի վերադարձի համար պետք է դիմել տոմսի գնման վայր կամ կազմակերպություն:
Թռիչքի ամսաթիվը փոխելու և այլ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել [email protected] էլ. հասցեին՝ կցելով ավիատոմսը և թողնելով կոնտակտային հեռախոսահամար:
Ավիաընկերությունն աշխատում է թռիչքները հնարավորինս շուտ վերսկսելու ուղղությամբ և նախատեսում է, որ հաջորդ շաբաթ չվացուցակը կվերականգնվի:
Armenian Airlines-ը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել