HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում են տեղումներ

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ Երևանում դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի և 14-ի գիշերը, 17-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում ձյան տեսքով։

Դեկտեմբերի 13-14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 13-ին առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 14-ին սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։

Մարզերում դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ին, 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Դեկտեմբերի 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին արևմտյան 2-5մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում դեկտեմբերի 12-ին և 13-ին ՝ 17-20մ/վ, դեկտեմբերի 14-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։

Դեկտեմբերի 13-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-15-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-7, 14-ի ցերեկը՝ 2-4 աստիճանով։

Լուսանկարում՝ Գոգի լիճը, Սյունիքի մարզ/Նարեկ Ալեքսանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter