HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՏԱ փոխնախարարը քննարկել է Օմանի Սուլթանության հետ համագործակցություն ձևավորելու մի շարք հնարավորություններ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Օմանի Սուլթանության արտակարգ և լիազոր դեսպան Համուդ Ալ Տովայային (նստավայրը՝ Մոսկվա) և ՀՀ-ում Օմանի Սուլթանության պատվավոր հյուպատոս Պերճ Օհանյանին։ Հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Գևորգ Մանթաշյանը՝ կարևորելով Հայ-օմանական հարաբերությունների զարգացումը, ներկայացրել է նախարարության պատմությունը, գործունեության ուղղությունները, ռազմավարական թիրախները ու իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով, որ նախարարությունը պատրաստակամ է երկխոսության և համագործակցության՝ ոլորտային բոլոր ուղղություններով։

Համուդ Ալ Տովայան խոսել է «Oman Vision 2040»-ի կարևորության մասին և իր հերթին նշել է, որ Օմանում մեծ ուշադրություն է դարձվում տեխնոլոգիաների զարգացմանը։ Հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային փոխակերպման ուղղությամբ աշխատանքները, որոնք իրականացվում են Օմանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայությամբ, երկրի համար կարևորագույն ռազմավարական ուղղություններից են։

Կողմերը քննարկել են համագործակցության հիմքեր ստեղծելու մի շարք հնարավորություններ տեղեկատվական տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, թվայնացման, արհեստական բանականության, տիեզերական տեխնոլոգիաների այլ ուղղություններով։

Կարևորվել է փոխադարձ մասնակցությունը ոլորտային միջոցառումներին և իրադարձություններին, ինչպես նաև՝ ընկերությունների միջև գործակցային հարաբերություների հաստատումը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել համագործակցության օրակարգի իրագործման ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter