HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հալեպից անվտանգ տարհանման հնարավորությունն այս պահին բացակայում է. Սիրիայում ՀՀ դեսպանություն

Սիրիայում ՀՀ դեսպանությունը պատասխանել է հաճախ տրվող հարցերին։

Հարց. ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայ բնակչության տարհանման հնարավորություններ կա՞ն։

Պատասխան. Անվտանգ տարհանման հնարավորությունն այս պահին բացակայում է։ ԱԳ նախարարությունն ուշադրությամբ հետևում է զարգացումներին, հնարավորության պարագայում կդիտարկվեն բոլոր տարբերակները։

Այս ընթացքում դեսպանությունը պատասխանում է ՀՀ քաղաքացիների բոլոր զանգերին, հետաքրքրող՝ այդ թվում՝ փաստաթղթային ապահովման, նոր անձնագրերի տրամադրման վերաբերյալ հարցերին:

Մշտական կապ է պահպանվում Սիրիայի պատկան մարմինների և համայնքային կառույցների հետ։

Հարց. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակու՞մ է գործունեությունը։

Պատասխան. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն իր աշխատանքը շարունակում է Դամասկոսից։ Ինչպես տեղեկացվել է նախորդ շաբաթ, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ գլխավոր հյուպատոսը, Սիրիայի ԱԳՆ-ից նոյեմբերի 26-ին լիազորագրերը ստանալու նպատակով մեկնելով Դամասկոս, հաջորդիվ չի կարողացել վերադառնալ Հալեպ։ 

Գլխավոր հյուպատոսը և Դամասկոսում դեսպանության հյուպատոսական բաժինը շարունակում են աշխատանքներն արտակարգ ռեժիմով։

ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել Դամասկոսում ՀՀ դեսպանության հետ` զանգահարելով թեժ գծի նշված հեռախոսահամարին՝ +963960003622 (բջջային):

Հարց. Տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ կա՞ն:

Պատասխան. Նոյեմբերի 30-ին Հալեպից դուրս գալու փորձի ժամանակ զոհված Երվանդ Արսլանյանի՝ ՀՀ քաղաքացիությունը հաստատող տվյալներ այս պահին չկան։

Գլխավոր նկարը՝ Reuters լրատվական գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter