Փաշինյանը հրապարակել է, թե ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ, Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի պաշտոնակատարի հետեւյալ թեկնածուները.
Լևոն Անանյան
Դավիթ Առուշանյան
Շավարշ Արամյան
Էմմա Բարսեղյան
Սարիկ Մինասյան
Վահագն Մկրտչյան
Կարեն Սարուխանյան
«Նրանք այսօրվանից կարող են իրականացնել քարոզչություն, իսկ նախնական քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին: Նախնական քվեարկության արդյունքներով առավելագույն ձայն ստացած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար: Քվեարկության կարգի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»,- գրել է նա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել