HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

«Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և ընդգծել ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության կարևորությունը: Նախարարի խոսքով՝ տարբեր ուղղություններով առկա են արդյունավետ համագործակցություն և նոր ծրագրեր, որոնք ցույց են տալիս գործընկերության որակն ու իրացվելիք ներուժը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին և ներկայացված դիտարկումներին, ինչպես նաև  կարևորվել է բուհերի միջազգայնացումը: Նախարարը նշել է, որ  օրենքի նախագծում առկա են մի շարք դրույթներ՝ կապված բուհերի կառավարման և ռեկտորի ընտրության որոշ պահանջների հետ: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատանքային քննարկումներն ու համատեղ ջանքերը ինչպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, այնպես էլ Հայաստանում ամերիկյան համալսարանի հետ:

Կարևորելով գիտության ոլորտում կապերի խորացումը՝ նախարարը պատրաստակամություն է հայտնել գործուն և հստակ քայլեր իրականացնել ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի հետ համագործակցության ուղղությամբ:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստանի հետ սերտ հարաբերություններն ամրապնդելու հանձնառությունը: Կարևորելով տարբեր ուղղություններով ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցությունը՝ դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև մշակութային ժառանգության ուղղությամբ ցուցաբերած շարունակական աջակցության համար: Դրանցից մեկը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին տրված դրամաշնորհն է՝ Լեռնային Ղարաբաղում գրչագրված ձեռագիր մատյանների և դրա հնագույն պատմությանն առնչվող բացառիկ վավերագրերի վերականգնման ու հանրահռչակման ծրագրի շրջանակում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում համագործակցության այլ հնարավորություններին, այդ թվում՝ 20-րդ դարի նշանավոր ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյում գործող տուն-թանգարանի և Հայաստանի թանգարաններից մեկի հետ համատեղ ցուցադրության կազմակերպմանը:

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter