Նորատուսից առգրավվել է 2 ձկնորսական նավակ, Ծովինարից՝ 60.2 կգ սիգ
Սևանա լճից «սիգ» ձկնատեսակի ապօրինի որսի կանխարգելիչ համատեղ միջոցառման ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցները Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի ափամերձ տարածքից առգրավել են ձկնորսական 2 նավակ։ Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
«Իսկ Վարդենիս-Մարտունի ավտոմայրուղում «Վազ 2104» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 60.2 կգ սիգ տեսակի ձուկ, որն առգրավվել է։
Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։
Նախորդ տարի, նույն միջոցառումների ընթացքում, Նորատուս և Արեգունի պահաբաժինների տարածքներից առգրավված ապօրինի որսագործիք հանդիսացող ձկնորսական 2 նավակ Դատարանի վճռով բռնագրավվել է։
Հիշեցում՝ ապօրինի որսի ընթացքում օգտագործվող գործիքները, մետաղյա նավակները և այլ միջոցները ԲԸՏՄ հայցապահանջով Դատարանի կողմից ենթակա են բռնագրավման»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել