HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացին մարմնում թաքցված թմրամիջոցը փոխանցել է կալանավորված անձին

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում և ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ կարճատև տեսակցության ժամանակ քաղաքացին կալանավորված անձին փոխանցելու է իր մարմնում թաքցրած թմրամիջոց։ 

«Իրացնելով ստացված տեղեկությունները՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նոյեմբերի 29-ին քաղաքացիներ ԳԳ-ի և ՀՊ-ի հետ կարճատև տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Մ Ս-ին։ Խուզարկության ընթացքում ՄՍ-ն ցուցաբերել է դիմադրություն՝ հրաժարվելով ներկայացնել իր վարտիքում թաքցված փաթեթը։ Սակայն ծառայողները սահմանված կարգով առգրավել են փաթեթը, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 8,7 գրամ քաշով զանգված։ 

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter