HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենին

Նոյեմբեր 22-ին Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում (ԱԱՊՀ) հանդիպում ունեցավ ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրեն պարոն Քենեթ Էնջելի հետ: Այս մասին հաղորդում է ԱԱՊՀ մամուլի ծառայությունը։

«ԱՄՆ-ի, օտարերկյա և տեղի ներդրողների հետ կապերի ամրապնդման և ամուր տնտեսական ենթակառուցվածքների ստեղծման հանձնառությանը համահունչ ԱԱՊՀ-ն միավորել էր մասնավոր հատվածի, տեղի և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև գործարար համայնքի շահագրգիռ կողմերին՝ կայուն զարգացման հարցերի շուրջ քննարկում ծավալելու: 

Միջոցառման ընթացքում լուսաբանվեց DFC-ի ֆինանսական հնարավորությունները, որոնք ուղղված են ներդրումային հնարավորությունների խթանմանը՝ մասնավոր նախաձեռնություններին աջակցությամբ և Հայաստանում ու մարզերում տնտեսական վիճակի զարգացմամբ:

ԱԱՊՀ նախագահ Էլինա Մարգարյանը բացման խոսք հղեց բոլոր ներկաներին՝ ընդգծելով նման նախաձեռնությունների դերը տնտեսական և ազգային մասշտաբով զարգացման աճի խթանման գործում: Հաջորդիվ, պարոն Էնջելը ներկայացրեց այն ոլորտները, որոնք ակտիվորեն աջակցություն են ստանում DFC-ի կողմից, ինչպիսիք են ֆինանսական ծառայությունները, էներգետիկան, առողջապահությունը, ենթակառուցվածքային և տեխնոլոգիական ոլորտները, ինչպես նաև խոսեց շահագրգիռ ընկերությունների՝ DFC-ի հետ համագործակցության հնարավորությունների մասին: Միջոցառման վերջում ներկաները հնարավորություն ունեցան նաև մասնակցելու պարոն Էնջելի հետ հարց ու պատասխանի փուլին՝ քննարկելով հետագա համագործակցության հնարավոր ուղիները: 

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական եւ առեւտրային բաժնի ղեկավար և ԱԱՊՀ խորհրդի անդամ Ուորեն Վիլսոնը նշեց. «DFC-ի շահագրգռվածությունը Հայաստանում իր պորտֆոլիոյի ընդլայնման հարցում արտացոլում է Ամերիկայի Միացյալ Նահագների և Հայաստանի միջև երկկողմ ամուր տնտեսական համագործակցությունը և առևտրային հնարավորությունները:» ԱԱՊՀ նախագահ Էլինա Մարգարյանը հայտնեց. «Նման առաջնակարգ ֆինանսական կառույցի հետ համագործակցությունը և շարունակական գործընկերությունը կհանգեցնի Հայաստանում տնտեսական զգալի աճի և դրական փոփոխությունների:»

DFC-ի գործադիր տնօրեն պարոն Քենեթ Էնջելը փաստեց. «DFC-ն հավատարիմ է օգնելու բացահայտել Հայաստանի տնտեսության ներուժը՝ համագործակցելով Հայաստանում մասնավոր հատվածի հետ՝ տնտեսական հնարավորությունները ընդլայնելու և Հայաստանի տնտեսական բարգավաճումը ամրապնդելու նպատակով»,- ասվում է ԱԱՊՀ հաղորդագրությունում։

*** 

Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում կազմակերպությունը ներկայացնում է ավելի քան 180 ամերիկյան, միջազգային և տեղական ընկերություններ և բիզնեսներ։ 2000 թվականին իր հիմնադրման օրվանից պալատը մշտապես աշխատում է նպաստելու դրական բիզնես միջավայրի ձևավորմանը և ամրապնդելու տնտեսական և առևտրային կապերը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև: Մենք նպատակ ունենք խթանելու մասնավոր հատվածի և կառավարության միջև համագործակցությունը՝ ապահովելով աճ, ներգրավելով ներդրումներ և բարձրացնելով մրցակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter