HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային և կպայքարի B լիգայի ուղեգրի համար

Ազգերի լիգայի 2024-25 թթ․ խաղարկության խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը 2։1 հաշվով պարտության մատնեց Լատվիայի ընտրանուն։ Հանդիպումը տեղի ունեցավ Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում։

Խաղն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում։ Հանդիպման առաջին կեսում թիմերն անառիկ պահեցին սեփական դարպասները, իսկ երկրորդ խաղակեսը գոլերի պակաս չունեցավ։

Երկրորդ կեսի սկզբում՝ 48-րդ րոպեին, Լուկաս Սելարայանի ձախ եզրից կատարած փոխանցումը գլխի հարվածով Լատվիայի դարպասն ուղարկեց Էդուարդ Սպերցյանը։ 71-րդ րոպեին դաշտի տերերին հաջողվեց հավասարեցնել հանդիպման հաշիվը, աչքի ընկավ Ռոբերտս Ուլդրիկիսը։ Սակայն լատվիացիների ուրախությունը երկար չտևեց, քանի որ 75-րդ րոպեին Հայաստանի հավաքականը կրկին առաջ անցավ հաշվի մեջ․ Սելարայանի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին, սակայն վրա հասած Արթուր Միրանյանը գնդակն ուղարկեց Լատվիայի ընտրանու դարպասը՝ խփելով Հայաստանի հավաքականի կազմում իր առաջին գոլը։ 

Հանդիպման մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին և Հայաստանի հավաքականը հաղթեց 2։1 հաշվով։

Այսպիսով, C լիգայի չորրորդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը խմբային փուլի 6 խաղերում տարավ 2 հաղթանակ (երկուսն էլ Լատվիայի նկատմամբ), խաղաց 1 ոչ-ոքի և կրեց 3 պարտություն։

Վաստակած 7 միավորով Հայաստանի ազգային ընտրանին զբաղեցրեց C լիգայի չորրորդ խմբի 2-րդ հորիզոնականը։ Սա հնարավորություն կտա մեր հավաքականին փլեյ-օֆ փուլի հանդիպում անցկացնել B լիգայի ուղեգիր նվաճելու համար, մրցակիցը կորոշովի վիճակահանությամբ և կլինի B լիգայի խմբերից մեկի 3-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմերից մեկը։

C լիգայի չորրորդ խմբում 16 միավորով հաղթեց Հս․ Մակեդոնիայի հավաքականը, որն անմիջապես կտեղափոխվի B լիգա։ Ֆարերները 6 միավորով զբաղեցրեց 3-րդ, իսկ Լատվիան 4 միավորով՝ 4 հորիզոնականը։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter