
Դի՝ Սեւանա լճում
Երեկ՝ ժամը 11:30-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում` «Հանրային» լողափի մոտ, նկատվել է տղամարդու դի:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ջրափրկարարները Հանրային լողափի և «Ալբատրոս» հանգստի գոտու միջանկյալ հատվածում լճից դուրս են բերել Երևանի բնակիչ, 1971 թ. ծնված Արթուր Չիլինգարյանի դին: Այս մասին հայտնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել