
Հանցափորձ` «Իրավունք» թերթի լրագրողի նկատմամբ
«Իրավունք» թերթի խմբագրությունը տեղեկացնում է, որ մայիսի 30-ին` ժամը 22:10-ի սահմաններում, իրենց թղթակից Գայանե Զարգարյանը, մոտենալով իր տան շքամուտքին, նկատել է կայանված Մերսեդես մակնիշի սեւ ավտոմեքենա եւ շուրջ 30 տարեկան մի երիտասարդի, որը շտապել էր թաքնվել փողոցում եղած սյան հետեւում:
«Երբ մեր թղթակիցը մտել էր շքամուտք, տեսել էր, որ երիտասարդը արագ քայլերով մոտենում է իրեն, եւ լսել էր զենքի լիցքավորմանը բնորոշ ձայն: Անմիջապես ուժգին բախել էր առաջին հարկի հարեւանների դուռը, հարեւանների դուրս գալուն պես երիտասարդն անհետացել էր: Սա արդեն առաջին դեպքը չէ, ուստի իրավապահ մարմիններին խնդրում ենք այս լրատվությունը համարել հաղորդում հանցագործության մասին»,- հայտնում է խմբագրությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել