Արմեն Դանիելյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Դանիելյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։
Արմեն Դանիելյանը մինչ այս զբաղեցնում էր վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել