HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2025-ին առանց մաքսատուրքի ներմուծման քվոտան տարածվելու է 2022-ի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված էլեկտրաշարժիչների վրա

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ քննարկման փուլում է գտնվում ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրի ներքո դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի 2025 թվականի քվոտայի բաշխմանը վերաբերող նախագիծը, որը տարածվելու է նոր` 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների վրա:

«Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև մաքսային մարմնի պահպանության համար լրացուցիչ ֆինանսական ծախսերից խուսափելու նպատակով` ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին և կազմակերպություններին՝ այս տարի ներմուծված և մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը թողարկման տարեթիվ ունեցող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներն անմիջապես ներկայացնել մաքսային ձևակերպման և չսպասել 2025 թվականի ընթացքում ձևակերպելուն, քանի որ 2025 թվականի ընթացքում 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտան տարածվելու է միայն 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկման տարեթիվ ունեցող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների վրա»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter