Հայաստանի հավաքականն սկսում է նախապատրաստվել Ազգերի լիգայի վերջին 2 խաղերին
Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանին սկսել է նախապատրաստությունը Ազգերի լիգայի վերջին 2 խաղերին ընդառաջ:
Հիշեցնենք, որ մեր թիմն ընդգրկված է C լիգայի 4-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Հս. Մակեդոնիայի, Լատվիայի ու Ֆարերների թիմերը: 4 տուրից հետո Հս. Մակեդոնիան ունի 10 միավոր եւ գործնականում ապահովել է առաջին հորիզոնականը: Հայաստանն ու Լատվիան ունեն 4-ական միավոր, սակայն մեր ընտրանին երկրորդն է, քանի որ հաղթել է անձնական առաջին հանդիպումը: Ֆարերներն ունի 3 միավոր:
Այն բանից հետո, երբ Երեւանում մերոնք պարտվեցին Հս. Մակեդոնիային եւ զրկվեցին առաջին հորիզոնականը գրավելու հնարավորությունից, պաշտոնից ազատվեց գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, եւ վերջին 2 խաղերում թիմը կգլխավորի ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանը: Մարզչական շտաբում ընդգրկվել են նաեւ ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն, դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին եւ մարզիչ-վերլուծաբան Մհեր Միրումյանը:
Առաջիկա հանդիպումներին նախապատրաստվելու համար մարզչական շտաբը հրավիրվել է հետեւյալ 26 ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարեւիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Հենրի Ավագյան - «Փյունիկ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Հովհաննես Համբարձումյան - «Նոա»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Ռուսաստան)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Շեցին, Լեհաստան)
Էդգար Սեւիկյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)
Ժիրայր Շաղոյան - «Դեբրեցեն» (Հունգարիա)
Լուկաս Սելարայան - «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Արթուր Միրանյան - «Ունիվերսիտատյա Կլուժ» (Ռումինիա)
Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
Սոլոմոն Իմե Ուդո - «Փյունիկ»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 21:00-ին, մերոնք «Հանրապետական» մարզադաշտում կընդունեն Ֆարերներին, որի հետ արտագնա հանդիպմանը 2-2 են խաղացել, իսկ նոյեմբերի 17-ին Ռիգայում կհանդիպեն Լատվիայի հավաքականին, որին Երեւանում հաղթել են 4-1:
Խմբում հաղթողը, որն, ամենայն հավանականությամբ, կլինի Հս. Մակեդոնիան, Ազգերի լիգայի 2026-2027 թթ. խաղարկությունում հանդես կգա B լիգայում, երկրորդ տեղը զբաղեցրած թիմը իրավունք կունենա պայքարել B լիգայի համար փլեյ-օֆ փուլում, որտեղ մրցակիցը կլինի B լիգայի խմբերից մեկում 3-րդ տեղ զբաղեցրած թիմերից մեկը, իսկ չորրորդ տեղի թիմը կա՛մ միանգամից կհայտնվի D լիգայում, կա՛մ կպայքարի D լիգայի 2-րդ տեղ զբաղեցրած թիմերից մեկի հետ՝ այնտեղ չիջնելու համար:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել