Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11-ի երեկոյան ժամերին, 12-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։
Հանրապետության տարածքում
Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 11-ին կեսօրից հետո և 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել