HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սնունդ բաժանող դատապարտյալը հացերի մեջ թաքցրել էր բջջային հեռախոս և Wi-Fi սարք 

Քրեակատարողական ծառայողները կանխել են ազատազրկված անձանց կողմից թմրամիջոցների և արգելված իրերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ Այս մասին հաղորդում է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

«ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, ըստ սահմանված կարգի, սնունդը բաժանելուց առաջ խուզարկության են ենթարկել տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալներին։

Դատապարտյալներից մեկի խուզարկությամբ սննդի համար նախատեսված սայլակում առկա հացերի միջից ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոս և Wi-Fi սարք։ Միաժամանակ նկատել են, որ մյուս դատապարտյալը խուզարկությունից առաջ հատակին նետել է ծխախոտի տուփ։ Զննությամբ պարզվել է, որ տուփի մեջ առկա է եղել թմրամիջոցի նմանվող, 0,50 գրամ քաշով, դեղնականաչավուն, բուսական զանգված։

Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter