
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա՝ Բուդապեշտ։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 7-ին ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին:
Հունգարիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել