HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր սարքով հնարավոր է պարզել ծառի տարիքը, հատման վաղեմությունը, կտրման պահին նրա կենսական վիճակը և աճի տեղանքը․ Փորձագիտական կենտրոն

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ը, ընդլայնելով փորձաքննություններ իրականացնելու կարողություններն և հնարավորությունները, Կենսաբանական բաժնում իրականացվող դեդրոխրոլոգիական փորձաքննություններ իրականացնելու համար ձեռք բերված սարքավորումների շարքերը համալրել է նոր սարքավորումով։ Սարքն առավել մեծ ճշգրտությամբ հնարավորություն կտա իրականացնել բազմահարց հետազոտություններ և փորձաքննություն, սարքի հնարավորությունների շնորհիվ, հնարավոր կլինի պարզել՝ ծառի տարիքը, աճի տեղանքը, պայմանները, ծառերի հատման վաղեմության ժամկետը, ինչպես նաև ունեցած տվյալների վերլուծությամբ, որոշել կտրման պահին ծառերի կենսական վիճակը: Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։

Սարքով հնարավոր կլինի իրականացնել նաև.

  • պատմական դենդրոխրոնոլոգիա,
  • դենդրոէկոլոգիա,
  • դենդրո–կլիմատոլոգիա,
  • աճող և ցողունային վերլուծություններ,
  • գեոմորֆոլոգիա և այլն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter