HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազն ու ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում են Դատախազությունից։

Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Գլխավոր դատախազությունում և ընդգծել երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցության ամրապնդման համատեքստում նման հանդիպումների կարևորությունը:

Դեսպան Ջոն Գալագերը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հանդիպումը նախաձեռնելու համար:  Հայաստանում օրենքի գերակայություն ու կայուն զարգացում ապահովելու հարցում դեսպանն առանցքային է որակել Դատախազության դերակատարումը: 

Հանդիպման ընթացքում հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեսպան Գալագերին է ներկայացրել Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, կիբերհանցավորության դեմ պայքարին, քրեական վարույթներով միջազգային-իրավական համագործակցությանը, դատախազների շարունակական կրթության ապահովմանը և այլն:

Կողմերը, ի թիվս այլ հարցերի, պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ շփումները փողերի լվացման և կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter