HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրանսպորտային համակարգից օգտվող քաղաքացիների որոշ խմբեր կօգտվեն զեղչերից

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած գործընթացը հանրային տրանսպորտի համալիր բարեփոխման ու միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման բաղադրիչ է: Երևանի քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ եթե հոկտեմբերի 25-27-ը ներառյալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից գանձվել է 62 մլն 370 հազար 100 դրամ, ապա նոյեմբերի 1-ից 3-ը ներառյալ այդ ցուցանիշը կազմել է 72 մլն 528 հազար 400 դրամ: 

Քաղաքապետարանից հայտնում են, որ եթե հոկտեմբերի 31-ին վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR) վճարում է իրականացրել 19 հազար 709 քաղաքացի, ապա նոյեմբերի 1-ին՝ 52 հազար 153 քաղաքացի:  

«Այս ընթացքը մեզ ցույց է տալիս, որ միասնական տոմսային համակարգի վերաբերյալ ընկալումն ընդհանուր առմամբ երևանցիների մոտ կա: Բոլոր խնդիրներով հանդերձ՝ այս համակարգը միանշանակ այն ուղղությունն է, որն այլընտրանք չունի: Առաջիկա ավագանու նիստերից մեկի ժամանակ կներկայացվի նաև արտոնությունների փաթեթը: Կլինեն արտոնյալ խմբեր, որոնք կօգտվեն զեղչային համակարգից. դպրոցականներ, թոշակառուներ, հատուկ խմբեր, որոնք իրապես ունեն դրա կարիքը»,- նշել է քաղաքապետը:  

***

Ներկրված նոր՝ 171 ավտոբուսը վարելու համար «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք և երկու տարվա աշխատանքային ստաժ ունեցող 342 վարորդներ: Աշխատավարձը 420 հազար դրամ է՝ 14-օրյա գրաֆիկով, խոսքը 8.5մ ավտոբուսների վարորդներին է վերաբերում, իսկ մեծ ավտոբուսների վարորդների պարագայում վարձատրությունը կլինի 500 հազար դրամ: 

***
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կհիմնվի Երևանի թենիսի ակադեմիա, որը կունենա 6 բաց և 4 փակ կորտ: Նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել են. մարզակառույցը կունենա 350 նստատեղ, որը հնարավորություն կտա միջազգային խոշոր մրցաշարեր անցկացնել:  

***
Երևանում նախատեսվում է կառուցել հավաքովի կոնստրուկցիաներով նոր մարզադաշտ: Ծրագիրը կյանքի կոչելու համար համայնքը գործակցում է միջազգային գործընկերների և խորհրդակցում ոլորտի մասնագետների հետ: Միջազգային չափանիշներին համապատասխան նոր մարզադաշտը կունենա 1000-ից ավելի հանդիսատեսի հնարավորություն և հնարավորություն կտա անցկացնել տարբեր մարզաձևերի մարզումներ ու միջազգային խոշոր մրցաշարեր: Տեխնիկական բնութագիրն արդեն պատրաստ է, կհայտարարվի նախագծի մրցույթ: 

***
Սեպտեմբերի ընթացքում շինհրապարակներում տեղադրված 140 կայաններից ստացված ցուցանիշի համաձայն օդում մանրահատիկ փոշու p.m 2,5 ցուցանիշը կազմել է 10.8 միկրոգրամ մ.խ., ինչը չի գերազանցում օրենսդրությամբ նախանշված սահմանային միջակայքը, այսինքն՝ 35 միկրոգրամ մ.խ.-ն: 

Հաշվի առնելով, որ սարքավորումները  տեղադրված են շինհրապարակներում, որտեղ հիմնականում առաջանում է ավելի խոշորահատիկ փոշի (p.m. 10 և ավելի), դիտարկվել է նաև այդ ցուցանիշը, որի համաձայն օդում p.m. 10 պարունակությունը կազմել է 22,9 միկրոգրամ/մ.խ., ինչը ևս չի գերազանցում  p.m. 10-ի համար օրենսդրությամբ սահմանված սահմանային թույլատրելի խտությունը՝ 60 միկրոգրամ/մ.խ.:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter