
Մարտունի քաղաքի մոտակա սարալանջին մոտ 60 հա խոտածածկույթ է այրվել
Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 15:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն
ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի անասնագոմերի
մոտակայքում այրվում է դաշտ։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-
փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքի մոտակա սարալանջին այրվում է խոտածածկույթ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։24-ին, մարվել՝ 18։35-ին: Այրվել է մոտ 60 հա
խոտածածկույթ, փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել մոտ 25 հա տարածքում»,- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել